երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Միջազգային հանրությունը, մասնավորապես՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, ղարաբաղյան հակամարտութնան հարցում անարդար են Ադրբեջանի նկատմամբ». Ալիև

«Միջազգային հանրությունը, մասնավորապես՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, ղարաբաղյան հակամարտութնան հարցում անարդար են Ադրբեջանի նկատմամբ». Ալիև

Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում այսօր տեղի է ունեցել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի 100-ամյակին նվիրված համաժաղով, որի ընթացքում Ալիևը նշել է,որ միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ղարաբաղյան հակամարտության հարցում անարդար են Բաքվի նկատմամբ: Տեղեկությունը հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Ալիևն ասել է, թե ԱՄՆ-ի դեպքում ՛՛դա դրսևորվել է Ազատության ակտի 907-րդ կետի փոփոխությամբ, որի հեղինակը հայկական լոբբին էր՛՛։

Բացի այդ, նրա խոսքով, մյուս կողմից էլ Մինսկի խումբ ոչինչ չի արել, շահագրգռված էր ստատուս քվոյի պահպանմամբ։

Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա վերջինս, ըս Ալիևի, ՛՛փորձել է վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը՛՛։

՛՛Ի տարբերություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի՝ Ֆրանսիան հայամետ դիրքորոշում է զբաղեցրել՝ դրանով իսկ իրեն բացառելով բանակցություններից կամ միջնորդությունից։ Ավելին, Ֆրանսիայի Սենատը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, իսկ պաշտոնական Փարիզը մի շարք հակաադրբեջանական հայտարարություններ ու մեղադրանքներ է հնչեցրել ՄԱԿ-ում, Ֆրանկոֆոնիայի համաժողովում և այլն։ Այս ամենը մեկուսացրել է Ֆրանսիային կարգավորման գործընթացից և զրկել նրան միջնորդ լինելու իրավունքից, որը պետք է չեզոք լինի՛՛,-ասել է Ալիևը:

  • Կիսվել: