ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Միայն առողջ պահպանողականությունն է ի վիճակի սինթեզել առաջընթացը և դրանով իսկ փրկել երկիրը. Դավիթ Բաբայան

Միայն առողջ պահպանողականությունն է ի վիճակի սինթեզել առաջընթացը և դրանով իսկ փրկել երկիրը. Դավիթ Բաբայան

Միայն առողջ պահպանողականությունն է ի վիճակի սինթեզել առաջընթացը և դրանով իսկ փրկել երկիրը: Ֆեյսբուքյան գրառմամբ այսպիսի կարծիք է հայտնել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Երբ համաշխարհային քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները մտել են մերկ աշխարհաքաղաքականության հարթություն, որը բնութագրվում է ազգային շահերի, ռազմավարական և մարտավարական հաշվարկների գերակայությամբ, որտեղ իրավունքներն ու օրենքները գործնականում դադարել են նշանակություն ունենալ, գլխավոր հրամայական է հանդիսանում հզոր ազգային արժեհամակարգի պահպանումը հասարակական կյանքում, պետականաշինության և արտաքին քաղաքականության մեջ։

Այո՛, սա ցինիզմի և կեղծավորության աշխարհում մարտահրավերներն ու վտանգներն արդյունավետորեն հաղթահարելու ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է: Ներքին և արտաքին թշնամական վեկտորները քաջ գիտակցում են դրա կարևորությունը և ամեն կերպ փորձում են խարխլել արժեհամակարգը, փոխարինել դրանք, ծաղրել ավանդույթներն ու սկզբունքները՝ դրանք ներկայացնելով որպես հետամնաց անցյալի մնացորդներ։

Շատ երկրներ սրա զոհն են դարձել։ Միայն առողջ պահպանողականությունն է ի վիճակի սինթեզել առաջընթացը, ավանդույթներն ու արժեքները և դրանով իսկ փրկել երկիրն ու ժողովրդին այս անբարեխիղճ աշխարհում»,- մասնավորապես գրել է Բաբայանը։

  • Կիսվել: