կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը փակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով. խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ. ՌԴ ՊՆ

Միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը փակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով. խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

՛՛2023թ.ապրիլի 23-ին, միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում, ադրբեջանական կողմը փակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի թիվ 1 դիտակետի տարածքում (Հակարի գետի վրայով անցնող կամուրջ): Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ:

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը փաստի առթիվ հետաքննություն է անցկացնում:

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել:

Ռուսական խաղաղապահ զորակազմի ավտոմոբիլային շարասյունով Ստեփանակերտ է տեղափոխվել մարդասիրական բեռ։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերի կողմից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2532,2 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26790 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: