Մեծամասշտաբ, պլանավորված հարձակում է եղել Լեռնային Ղարաբաղի դեմ, դա էթնիկ զտման փորձ է. Միրզոյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստում
Մեծամասշտաբ, պլանավորված հարձակում է եղել Լեռնային Ղարաբաղի դեմ, դա էթնիկ զտման փորձ էր: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա նշել է, որ կա 200 զոհ, 400 վիրավոր, ավելի քան 10000 մարդ հարկադրաբար տեղահանվել է։
՛՛Հուսահատեցնող տեղեկություններ ենք ստանում ԼՂ-ից, Ադրբեջանի ԶՈւ-ն վերահսկում է ԼՂ հիմնական ճանապարհները, հնարավոր չէ այցելել և տեղեկություններ ստանալ փաստացի իրավիճակի մասին։ Ավելի քան 10․000 մարդ հարկադրաբար տեղահանվել է։ Այս ամենը տեղի է ունենում ոչ թե 100 տարի առաջ, այլ այսօր՝ միջազգային հանրության աչքի առաջ, 21-րդ դարում։ Մայրերը հուսահատ փնտրում են երեխաներին, մարդիկ մնացել են առանց կացարան, մեկի երեխան սպանվել է, չեն կարողանում մարմինը տարհանել:
Ադրբեջանի աչքերում ԼՂ-ում գտնվող երեխաներն ահաբեկիչներ են, նրանց գործողությունները՝ հրթիռները, զրահապատ մեքենաները, հրետանին, ԱԹՍ-ներն ուղղված են եղել այս երեխաների, նրանց ծնողների, տատիկ-պապիկների դեմ՛՛,-Արցախում ստեղծված իրավիճակը ներկայացրել է ԱԳ նախարարը: