կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մեծ Շենի ու Հին Շենի բնակիչները գյուղից դուրս չեն գալիս, դեռ հույսը չեն կորցնում. Եղցահողի ղեկավար

Մեծ Շենի ու Հին Շենի բնակիչները գյուղից դուրս չեն գալիս, դեռ հույսը չեն կորցնում. Եղցահողի ղեկավար

Բնակիչներին` կանանց, երեխաներին տարհանել ենք ռուս խաղաղապահների բազա: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Շուշիի շրջանի Եղցահող գյուղի ղեկավար Արտակ Հակոբյանը:

«Մենք` տղամարդիկս էս պահին սպասողական վիճակում ենք, գյուղում ենք»,- մանրամասնեց համայնքի ղեկավարը:

Հարցին ի՞նչ իրավիճակ է գյուղում, Հակոբյանն ասաց. «Հենց էս պահին էլ կրակոցներ է` ականանետից կրակում են»:

«Հենց հիմա Մեծ Շենում եմ, էստեղ ու Հին Շենում նորմալ է, բայց էստեղի բնակիչները չեն տարհանվել` հայի խասյաթ ա սպասողական, չենք հանձնվում հույս ունենք դեռ»,-ասաց համայնքապետն ու կապն ընդհատվեց:

  • Կիսվել: