ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեր ծրագրերը տարբեր են, ընդհանուրն Արցախը հզորացնելու ցանկությունն է․ Արայիկ Հարությունյան

Մեր ծրագրերը տարբեր են, ընդհանուրն Արցախը հզորացնելու ցանկությունն է․ Արայիկ Հարությունյան

Մեր հանդիպումը կարող էր լինել առաջնագծին մոտիկ:  Փոխարենը որոշեցինք Աստծո տուն գալ, գալ՝ խոնարհվելու: Այս մասին  իր նախընտրական արշավի մեկնարկին ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀ նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությիւնյանը։

«Այո՛, խոնարհվելու և հիշելու, որ ինչ խոստումներ էլ վաղը՝ նախընտրական հանդիպումների ժամանակ, տանք, ինչ հավակնոտ ծրագրեր էլ ներկայացնենք, մենք ընդամենը մահկանացուներ ենք և ունենք միանգամայն բնական ձգտում՝ մեր զավակներին թողնել ավելի ապահով, ավելի հզոր, ավելի զարգացած հայրենիք: Սա է այն ձգտումը, որը բոլորիս այսօր կողք կողքի է հավաքել, դարձրել մի բռունցք: Անգամ շատ ցանկալի իշխանությանը պետք է հասնել մի ճանապարհով, որը հիշելով՝ վաղը չենք ամաչի: Օրինակելի, մրցակցային ու ազնիվ ընտրություններ անցկացնելը բոլորիս շահերից է բխում և ամենից առաջ՝ մեր երիտասարդ պետության շահերից»,- հայտատարել է ԱՀ նախագահի թեկնածուն՝ ընդծելով, որ «Ազատ հայրենիք»-ը լոկ Արցախին ծառայելու պատրաստակամություն հայտնող քաղաքական ուժերից է և առաջիկա շաբաթների ընթացքում ժողովրդին ներկայացնելու է ավելի լավ ապագա, ավելի զարգացած, ավելի ուժեղ ու ամուր երկիր ունենալու իր ծրագիրը:

«Մեր ծրագրերը տարբեր են, ընդհանուրն Արցախը հզորացնելու ցանկությունն է: Առաջարկում եմ քարոզարշավի անգամ ամենաակտիվ շրջանում չմոռանանք այդ ընդհանուր նպատակը: Իմ կոչն եմ ուղղում ընտրարշավի բոլոր մասնակիցներին՝ լինել հարգալից իրար նկատմամբ: Անկախ նրանից, թե ընտրություններում ով ինչ հաջողության է հասնելու, բոլորս էլ շարունակելու ենք ապրել Արցախում և, անհրաժեշտության դեպքում, կողք կողքի կռվելու ենք նույն խրամատում: Պետք է քաղաքական դիսկուսները դիտարկել բացառապես գաղափարական-մրցակցային դաշտում: Ընտրությունները համարում ենք Արցախը ևս մեկ աստիճանով բարձրացնելու հնարավորություն: Այս շրջանից մեր հայրենիքը պետք է դուրս գա ավելի ուժեղ, միասնական, քան այսօր է: Ժողովրդավարությունն Արցախում այլընտրանք չունի: Սա պետք է գիտակցի քաղաքական ուժերից յուրաքանչյուրը»,- ավելացրել է Ա. Հարությունյանը՝ իր կոչ -ելույթը եզրափակելով այսպես. «Կեցցե´մեր ժողովուրդը, որ ապրելու է ավելի բարեկեցիկ և բարգավաճ երկրում»:

  • Կիսվել: