հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեր իրավիճակը բավականին դժվար է, բայց փակուղային չէ լուծումներ գտնելու առումով. Արտակ Բեգլարյան

Մեր իրավիճակը բավականին դժվար է, բայց փակուղային չէ լուծումներ գտնելու առումով. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը մայիսի 12-ին ողջույնի խոսքով է հանդես եկել ԱրՊՀ 44-օրյա պատերազմում նահատակված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված ուսանողական գիտաժողովին:

Արցախի պետնախարարի աշխատակազմից հայտնում են, որ երկօրյա գիտաժողովին մասնակցում են ուսանողներ և դասախոսներ ԱՀ ևՀՀ տարբեր համալսարաններից:

Խոնարհման ու գնահատականի խոսք հնչեցնելով 44-օրյա պատերազմում մարտիրոսված 26 ուսանող-ազատամարտիկների հիշատակին՝ պետական նախարարը միջոցառումը որակել է համահայկական նշանակության՝ Արցախին բարոյական աջակցության ցուցաբերման առումով, ինչը լրացուցիչ պարտավորություն է սահմանում յուրաքանչյուրի համար սովորելու, աշխատելու և գիտական գործունեություն ծավալելու ուղղությամբ:

«Այն բոլոր արժեքներն ու սկզբունքները, որոնց համար իրենց կյանքն են զոհել մեր տղաները, այդ նույն արժեքների ու սկզբունքների համար մենք պետք է ապրենք ու գործենք: Մենք պետք է գիտակցենք, որ մեր իրավիճակը բավականին դժվար է, բայց փակուղային չէ լուծումներ գտնելու առումով: Եվ եթե ունենանք պատշաճ որակներ, արժեհամակարգ ու սկզբունքներ, համոզված եմ, որ կարդարացնենք մեր նահատակների երազանքներն ու սպասումները: Այս առումով բոլորս երիտասարդ սերնդի կողքին ենք, որպեսզի ճիշտ ճանապարհ ընտրեք ու վստահ ընթացք ունենաքե,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Աշխատակարգի համաձայն՝ գիտաժողովը ընթացել է մասնախմբերում: Երեկոյան պետական նախարարը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել զոհված ուսանողների հիշատակին կազմակերպված հուշ-երեկոյին:

  • Կիսվել: