Մենք ունենք շատ ապացույցներ, թե ինչպես են կիրառվեկ թուրքական F-16 ինքնաթիռներ. Հովհաննիսյան
Այսօր ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հայկական կողմն ունի ապացույցներ, թե ինչպես են թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում կիրառել կոնկրետ առանձին մարտական խնդիրներ լուծող հրթիռներ:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք ունենք շատ ապացույցներ և տիրապետում ենք տեղեկություններին, թե ինչպես են F-16-երը կոնկրետ կիրառվել, գերճշգրիտ հրթիռներ կիրառել, այդ թվում` կոնկրետ առանձին մարտական խնդիրներ լուծող հրթիռներ՛՛: