հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք պետք է ավելի շատ ճնշում գործադրենք Ադրբեջանի կառավարության վրա. ԵԽ պատգամավոր

Մենք պետք է ավելի շատ ճնշում գործադրենք Ադրբեջանի կառավարության վրա. ԵԽ պատգամավոր

Ղարաբաղում իրավիճակն ամեն օր վատանում է. սննդի, դեղորայքի պակաս, հոսանքազրկում, հիմնական ապրանքների ռացիոնալացում, այս ամենը Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը։

«Վերջերս Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի տարածքի վրա։ Այս ամենը պետք է դադարեցվի։

Մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք։ Մենք պետք է ավելի շատ եվրոպացի դիտորդներ ուղարկենք։ Մենք պետք է ավելի շատ ճնշում գործադրենք Ադրբեջանի կառավարության վրա եւ պետք է պնդենք թուլացնել լարվածությունը ու մեկնարկել խաղաղ բանակցությունները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար հստակ երաշխիքներով։ Նոր էսկալացիայից ոչ Կովկասը, ոչ ԵՄ-ն չեն շահի»։

  • Կիսվել: