ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մենք պատրաստ ենք միջազգային ձևաչափով երկխոսության. Արայիկ Հարությունյան

Մենք պատրաստ ենք միջազգային ձևաչափով երկխոսության. Արայիկ Հարությունյան

Դիմում եմ Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին՝ վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, պատրաստ լինել իրապես ընդունել ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը և Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները:

Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն մայիսի 23-ին, հանրությանն ուղղված հրատապ արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ իր ուղերձում և ավելացրել, որ ԱՀ իշխանությունները պատրաստ են միջազգային ձևաչափով երկխոսության, հակամարտության կարգավորման և խաղաղության, սակայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

«Մենք որևէ սպառնալիք չենք ներկայացնում Ադրբեջանի հանդեպ, սակայն, մյուս կողմից, Արցախի ժողովուրդն ունի ինքնապաշտպանության իրավունք, իսկ Արցախի Հանրապետությունը՝ սեփական ժողովրդին պաշտպանելու պարտավորություն: Չնայած Ադրբեջանից եկող մշտական սպառնալիքներին՝ վստահ եմ, որ խաղաղ ու արժանապատիվ միջավայրի կերտումը և դարավոր թշնամության ավարտը բխում են մեր ժողովուրդների շահերից ու ձգտումներից»,- ասել է ԱՀ նախագահը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: