երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մենք պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում, կերտել Արցախի Հանրապետությունը. Արցախի նախագահի ուղերձը

Մենք պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում, կերտել Արցախի Հանրապետությունը. Արցախի նախագահի ուղերձը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:

«Սիրելի՛ հայրենակիցներ

Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում: Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Պետականաշինության ճանապարհին մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել:

Խոնարհվում եմ հանուն հայրենիքի ընկած նահատակների հիշատակի առջև: Անդառնալի են մարդկային կորուստները, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող: Մենք պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում, կերտել Արցախի Հանրապետությունը՝ առաջնորդվելով մեր ազգային արժեքներով և միջազգայնորեն ամրագրված իրավունքներով:

Շնորհավո՜ր Արցախի Հանրապետության օրը»,- ասվում է Հարությունյանի ուղերձում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: