չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մենք կկորցնենք մեր լեգիտիմությունը, եթե կանգնենք հակամարտող կողմերից որևէ մեկի կողքին. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Մենք կկորցնենք մեր լեգիտիմությունը, եթե կանգնենք հակամարտող կողմերից որևէ մեկի կողքին. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիան ԼՂ հակամարտության շուրջ իր քայլերում խստորեն պահպանում է անաչառությունը: Այս մասին այսօր ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ պատասխանելով պատգամավոր Դանիել Ղազարյանի հարցին։

Նշենք, որ Ղազարյանն ասել էր. ՛՛Ներկայիս իրավիճակում Ֆրանսիայի խիստ չեզոք կեցվածքը անընդունելի է, քանի որ Ղարաբաղում Ֆրանսիայի բարեկամները մարտնչում են ուժերի անհավասարության պայմաններում՛՛:

Ի պատասխան՝ ԱԳ նախարարը, մասնավորապես, ասել է. ՛՛Ես հասկանում եմ այն զգացմունքները, որ ի հայտ է բերում այս հակամարտությունը Ֆրանսիայում, դրանք հիմնված են այն մարդկային, մշակութային ու պատմական սերտ կապերի վրա, որ միավորում են Ֆրանսիան և Հայաստանը։ Մենք շատ սերտ կապեր ունենք Հայաստանի հետ, բայց, ինչպես գիտեք, Ֆրանսիան վաղեմի հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ՛՛։

Նա նաև շեշտել է, որ ՛՛դա նշանակում է, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, պետք է օգտագործի իր երկկողմ հարաբերությունները՝ կողմերին հրադադարի տանելու և այս ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործելու ուղղությամբ՛՛:

՛՛Մանդատը, որը ԵԱՀԿ-ն տվել է 1994-ին Ֆրանսիային, Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, ենթադրում է լիակատար անաչառություն։ Մենք կկորցնենք մեր լեգիտիմությունը, եթե կանգնենք հակամարտող կողմերից որևէ մեկի կողքին՛՛,-ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

  • Կիսվել: