ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մենք կանգնած ենք հումանիտար աղետի առաջ․ Արցախի ՄԻՊ

Մենք կանգնած ենք հումանիտար աղետի առաջ․ Արցախի ՄԻՊ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը մինչեւ հոկտեմբերի 10-ը ավելի քան 180 չպայթած կասետային զենք է ոչնչացրել, բազմաթիվ դեպքերում պայթել են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ շեշտելով, որ ադրբեջանական ԶՈՒ-ն լայնորեն կիրառել է թե՛ կասետայիկն ռուբեր, թե՛ հրթիռներ, թե՛ արկեր։

«Այստեղ կան որոշակի զինատեսակներ, օրինակ 300 մմ-ոց հրթիռը, որն իսրայելական արտադրության է, այն կիրառվել է հենց Ստեփանակերտի կենտրոնում, մասնավորապես մեզ համար կենսական նշանակության ենթակառուցվածքների դեմ  եւ դրա հետեւանքով մենք ունեցել ենք բազմաթիվ վիրավորներ, եւ այդպիսի դեպքեր եղել են առաջին օրերից մինչեւ երեկ գիշեր: Երեկ գիշեր, հրադադարի պահմանավորվածությունից հետո նրանք օգտագործել են նոր հրթիռ: Ես անձամբ այցելել եմ դեպքի վայր, տունը վնասված է եւ վառված է նաեւ տան հարակից շինությունը եւ այնտեղ մենք գտել ենք կասետային «Սմերչ» տեսակի հրթիռից մնացորդներ: Սա էլ լրացուցիչ ապացույց է, որ նույնիսկ հրադադարի պայմանավորվածությունից հետո նրանք կիրառում են ոչ միայն հրթիռներ, այլ նաեւ միջազգային իրավունքով արգելվածշն հրթիռներ»,-ասաց նա:

Բեգլարյանն ընդգծեց, որ Ադրբեջանն արգելված վայրերում օգտագործել է արգելված զինատեսակներ, որոշ դեպքերում չտարբերակված, որոշ դեպքերում էլ կոնկրետ թիրախավորված, որի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր, վիրավորներ, ավիրվածություններ:

«Մենք կանգնած ենք հումանիտար աղետի առաջ, քանի որ տարբեր բնակավայրերում ունենք հազարավոր չպայթած պայթուցիկ նյութեր, որոնք երկար տարիներ կարող են  վտանգել քաղաքացիական բնակչության եւ երեխաների կյանքն ու առողջությունը»,- ասաց  Արցախի ՄԻՊ-ը եւ հավելեց, որ ինքը նույնպես 6 տարեկանում ադրբեջանական արկի պայթյունից կորցրել է տեսողությունը:

  • Կիսվել: