ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, շարունակելու ենք դե ֆակտո լինել անկախ պետություն. Դավիթ Բաբայան

Մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, շարունակելու ենք դե ֆակտո լինել անկախ պետություն. Դավիթ Բաբայան

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները չեն կարող տարածվել Արցախի կարգավիճակի և նրա հետագա ճակատագրի վրա: Այս մասին Արցախի խորհրդարանում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Նա վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ շարունակել անկախության ճանապարհը:հավելել է, որ հիմնախնդիրը լուծելու մանդատ ունի միայն ԵԱՀԿ Մինսկի Խումբը:

ԱՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում և սահմանազատումը չի տարածվում Արցախի վրա:

Իր հերթին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն էլ նշել է, որ Արցախի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին է տրված:

՛՛ԵԱՀԿ ՄԽ մանդատին հավանություն են տվել պաշտոնական Բաքուն, Երևանը և Ստեփանակերտը: Առայժմ ոչ էլ Բաքուն է հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ-ից, եթե ասում են՝ Արցախի հարցը լուծել են, թող գրեն, որ դուրս են գալիս այդ ֆորմատից՛՛,-ասել է նա:

՛՛Պարզապես անընդունելի է, մերժելի է` Ադրբեջանի հետ Արցախը որևէ առնչություն ունենա որպես մեկ ընդհանուր պետություն, առավել ևս` ինչ-որ ստորադասային կարգավիճակով: Մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, մենք շարունակելու ենք դե ֆակտո լինել անկախ պետություն, նորմալ պետք է զարգացնենք մեր երկիրը՛՛,-հավելել է Դավիթ Բաբայանը:

  • Կիսվել: