երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Մենք չենք կարող հետ բերել զոհերին, բայց դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում. Հենրիխ Մխիթարյան

Մենք չենք կարող հետ բերել զոհերին, բայց դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում. Հենրիխ Մխիթարյան

Մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում, այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
 
«Տասը ամիս տևած շրջափակումից հետո՝ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական զինուժը սկսեց դաժան գնդակոծել Լեռնային Ղարաբաղը։
 
Սիրտս կոտրվում է, երբ տեղեկանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և զանգվածային արտագաղթով Հայաստան փախչող հազարավոր հայ ընտանիքների, կորստի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:
 
Իրավիճակը, որով այժմ տառապում են Լեռնային Ղարաբաղում մարդիկ, հիշողություններ է բերում պատմության ամենամութ ժամանակներից։
 
Մենք հաճախ ափսոսանքով հետ ենք նայում սպանությունների, էթնիկ զտումների և համակենտրոնացման ճամբարների այդ մութ էջերին և ափսոսանք հայտնում, որ ոչ ոք քայլ չարեց դա կանգնեցնելու համար: Մենք չենք կարող հետ բերել անցյալի վայրագությունների զոհերին, բայց մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում։
 
Այս սարսափի մեջ մեզ անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնության անհապաղ մոբիլիզացիա Լաչինի միջանցքով և միջազգային դիտորդական առաքելությունների տեղակայում` մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները դադարեցնելու համար:
 
Միջազգային առաջնորդները պետք է ոտքի կանգնեն՝ օգտագործելու բոլոր հնարավոր քաղաքական գործիքները՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ դնելու համար։
 
Երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում»,- Facebook-ում գրել է Մխիթարյանը։

  • Կիսվել: