շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք այնքան հիմար չենք, որ վարձկանների վրա հույս դնենք և վտանգենք մեր անվտանգության համակարգը. Արցախի նախագահը պատասխանեց Բաքվին

Մենք այնքան հիմար չենք, որ վարձկանների վրա հույս դնենք և վտանգենք մեր անվտանգության համակարգը. Արցախի նախագահը պատասխանեց Բաքվին

Մենք այնքան հիմար չենք, որ վարձկանների վրա հույս դնենք և վտանգենք մեր անվտանգության համակարգը, քանզի վարձկանները թուլացնում են կակոնավոր բանակը, իսկ մենք շատ ուժեղ կանոնավոր բանակ ունենք և վարձկանների կարիք չունենք:

Այս մասին ՀՀ Հանրային հեռուստաընկերության եթերից հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` պատասխանելով Բաքվի մտացածին մեղադրանքներին առ այն, իբրև ԱՀ են բերվում արտասահմանցի մեծաթիվ վարձկաններ:

Պատասխանելով Բաքվի մեկ այլ մեղադրանքին սփյուռքահայերի, մասնավորապես լիբանանահայերի Արցախում վերաբնակեցնելու վերաբերյալ` ԱՀ նախագահը նշեց. «Ինչ վերաբերվում է վերաբենակեցմանը, դրանք մեր հայրենակիցներն են և իրավունք ունեն ապրեն իրենց հայրենիքում»:

  • Կիսվել: