հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մեկնարկել է արցախցիներին՝ 4 ամսով 68 հազար դրամ աջակցության դիմումների ընդունման գործընթացը

Մեկնարկել է արցախցիներին՝ 4 ամսով 68 հազար դրամ աջակցության դիմումների ընդունման գործընթացը

Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին՝ 68000 դրամ աջակցություն՝ 4 ամիս ժամկետով․ դիմումների ընդունման գործընթացը մեկնարկել է՝ տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
 
63 և ավելի տարեկան արցախցի կենսաթոշակառուները, ինչպես նաև հաշմանդամության կենսաթոշակ ստացողները դիմում չեն ներկայացնի․ նրանց աջակցությունը կտրամադրվի յուրաքանչյուր ամիս՝ կենսաթոշակների վճարման ցուցակների հիման վրա։
 
Ծրագրի մյուս շահառուները պետք է դիմում լրացնեն՝ այցելելով օոliոe.ssa.am կայքէջի համապատասխան բաժին՝  https://bit.ly/3r5NEYJ

  • Կիսվել: