չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեկնարկել է ԱՀ քաղաքացիների վարկային պարտավորությունների փոխհատուցման պետական աջակցության ծրագիրը

Մեկնարկել է ԱՀ քաղաքացիների վարկային պարտավորությունների փոխհատուցման պետական աջակցության ծրագիրը

Մայիսի 1-ից մեկնարկում են՝ Արցախի Հանրապետության ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրն ու շահառու ճանաչվելու դիմումների ընդունման գործընթացը:

Այս մասին «Արցախպրես»-ին  տեղեկացնում են Արցախի ներդրումային հիմնադրամից․
 
«Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրով  շահառու ճանաչվելու համար անհրաժեշտ է լրացնել ֆիզիկական և իրավաբանական անձանց շահառու ճանաչվելու համար դիմումի էլեկտրոնային ձևաթղթերը, որոնք տեղադրված են Արցախի ներդրումային հիմնադրամի aif.am և ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի agrofund.am կայքէջերում:   
 
Դիմումների առցանց ընդունումը կշարունակվի 2 ամիս՝ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը: Յուրաքանչյուր շահառու լրացնում է միայն մեկ դիմում անկախ վարկերի կամ փոխառությունների քանակից:
 
Դիմումների մշակման ընթացքի մասին կտեղեկացվի դիմումում նշված հեռախոսահամարին sms հաղորդագրություն ուղարկելու միջոցով:
 
Դիմումների լրացման ժամանակ հարցերի առաջացման դեպքում կարող եք զանգահարել ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գիծ՝ 119, 047-119-119 հեռախոսահամարներով կամ Արցախի ներդրումային հիմնադրամի  097 27-70-61, 097 27-70-62, 097 27-70-63, 097 27-70-64, 097 27-70-65 hեռախոսահամարներով։
 
Կարող եք նաև ներկայանալ Արցախի ներդրումային հիմնադրամ՝ համապատասխան փաստաթղթերով»:

  • Կիսվել: