շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել շուրջ 650 մարդ

Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել շուրջ 650 մարդ

Ռուս խաղաղապահները շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն
 
Նշվում է, որ ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 647 մարդու: 
 
«Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասվում է հաղորդագրությունում։
 
Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչև այսօր շուրջ 40 300 արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր:

  • Կիսվել: