ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեկ օրում Հայաստանի տարածքից 37 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Մեկ օրում Հայաստանի տարածքից 37 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ մեկ օրում Հայաստանի տարածքից 37 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 388 մարդ։

«Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1242,3 հա տարածք, 398,8 կմ ճանապարհ, 1202 բնակելի շինություն, այդ թվում ՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 227 պայթուցիկ նյութ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: