ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 189 փախստական. ՌԴ ՊՆ

Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 189 փախստական. ՌԴ ՊՆ

Ռուսաստանյան խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ, տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Նշվում է, որ մեկ օրում ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 189 փախստական։

«Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 49 հազար 827 փախստական։ Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: