ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեկ օրում Արցախ է վերադարձել 62 մարդ

Մեկ օրում Արցախ է վերադարձել 62 մարդ

Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 62 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 52 հազար 158 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: