երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ստեփանակերտի հետ կապի բացակայության երկարատև լինելու դեպքում կենսական խնդիրների առջև կարող ենք կանգնել․ Մեծ շենի համայնքապետ

Ստեփանակերտի հետ կապի բացակայության երկարատև լինելու դեպքում կենսական խնդիրների առջև կարող ենք կանգնել․ Մեծ շենի համայնքապետ

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակելու պատճառով արդեն հինգերորդ օրն է Բերդաձորի ենթաշրջանի Մեծ շեն համայնքի կապը նույնպես կտրված է մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մեծ շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը՝ այս պահի դրությամբ ոչնչի պակաս չունեն գյուղի բնակիչները։
 
«Բնականաբար անհանգստացնող է մայրաքաղաքի հետ կապի բացակայությունը, ինչը երկարատև լինելու դեպքում կենսական խնդիրների առջև կարող է կանգնեցնել մեր բնակիչներին»,-նշել է համայնաքապետը։ Դ. Դավթյանն իրազեկել է, որ ճանապարհին մնացած անձանց մի մասը տեղավորվել է Մեծ շենում։ «Որոշ մեր հայրենակիցների նաև մեր տանն ենք տեղավորել»,-ասաց համայնքապետը՝ հավելելով, որ այս օրերին գյուղի դպրոցում շարունակվում է դասապրոցեսը՝ դասասենյակների ջեռուցումն իրականացնելով էլեկտրական տաքացուցիչներով։

  • Կիսվել: