ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի Մայր բուհում գրքերի շնորհանդես է կազմակերպվել

Արցախի Մայր բուհում գրքերի շնորհանդես է կազմակերպվել

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել բանաստեղծ Վիտալի Պետրոսյանի «Պատերազմի դուռը» և Համազգային հայ կրթական և մշակութային հիմնարկության Հայաստանի և Արցախի գրասենյակների կողմից հրատարակված «Հնչող ձայներ» գրքերի շնորհանդեսը։

Ներկաները միջոցառման սկզբում ծաղիկներ խոնարհեցին ԱրՊՀ անմահացած տղաների հուշատախտակի առաջ։
 
Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանն իր խոսքում կարևորեց այս պատմական ժամանակաշրջանում գրականության զարգացման շարունակականությունը։
Բնութագրությունը հասանալի չէ
 
««Հնչող» ձայներ գրքում ներկայացված են 44-օրյա պատերազմում զոհված տղաների գրվածքները: Գրքում ընդգրկված են տասնմեկ հերոսների՝ Վարդան Ամալյանի, Արտակ Բարսեղյանի, Շիրակ Գասպարյանի, Ավետիք Կարճիկյանի, Կոմիտաս Հակոբյանի, Տիգրան Հարությունյանի, Արեն Հովհաննիսյանի, Հայասեր Հովակիմյանի, Վաչագան Մանուկյանի, Սուրեն Մելիքնեկյանի և Շանթ Նավոյանի ստեղծագործությունները:
Բնութագրությունը հասանալի չէ
«Հնչող ձայները» այդ տղաների ձայներն են իրենց բանաստեղծությունների, պատմվածքների տեսքով, որ պետք է հավերժ հնչեն մեր բոլորիս մտքերում, հոգիներում ու սրտերում:
Պետք է սերունդներին փոխանցենք այդ ձայնը, որը և՛ մեզ, և՛ ապագայի համար առաջին հերթին պետք է լինի սթափության, ներկայից, անցյալից դասեր քաղելու և շիտակ ապրելու ձայն»,- նշել է Հ. Ավագյանը:
 
 
 
Բնութագրությունը հասանալի չէ
«Պատերազմի դուռը» գրքի հադրութցի հեղինակ Վիտալի Պետրոսյանի խոսքով՝ ստեղծագործում է դեռևս դպրոցական տարիներից։ Գրողի վերջին գիրքը, որը վերնագրված է «Խրամատի ճանապարհը», նվիրված է Ապրիլյան քառօրյա պատերազմին: Այդ գրքից նա մոտ տասը բանաստեղծություն ընդգրկել է «Պատերազմի դուռը» գրքի էջերում:
Բնութագրությունը հասանալի չէ
«Գրքում ներկայացվում են 2018 թվականից մինչ օրս Արցախում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները:
 
Ուզում եմ, որ այս գիրքը բոլորիս համար դառնա հավատի ճանապարհ»,- ասել է Վ. Պետրոսյանը:
 
Շնորհանդեսին ներկա էին ԱրՊՀ դասախոսներ, ուսանողներ:
 
 
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: