երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
 Մայր Աթոռը Վաշինգթոնում բարձրացրել է Արցախից բռնի տեղահանվածների ու հայ ռազմագերիների հարցը

Մայր Աթոռը Վաշինգթոնում բարձրացրել է Արցախից բռնի տեղահանվածների ու հայ ռազմագերիների հարցը

Վաշինգտոնում Գարեգին վարդապետ Համբարձումյանը մասնակցել է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

՛՛Նա ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված հայության հիմնարար իրավունքների, Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտության, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ հարցերը։ Հայր Գարեգինը ամերիկացի օրենսդիրներին հորդորել է վճռական գործողություններ ձեռնարկել Արցախի բռնատեղահանված ժողովրդի հետ կապված հարցերում։

Գարեգին վարդապետը ԱՄՆ օրենսդիրներին ներկայացրել է Ամերիկայի Հայ իրավաբանների ասոցիացիայի հետ համատեղ պատրաստված մանրամասն զեկույցներ, որոնք փաստում են մարդու իրավունքների շարունակվող խախտումները և մշակութային ժառանգության ոչնչացումը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: