երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մայր Աթոռի՝ Արցախին աջակցելու հորդորին շատ թեմերից են արձագանքել․ «Հրապարակ»

Մայր Աթոռի՝ Արցախին աջակցելու հորդորին շատ թեմերից են արձագանքել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Շրջափակված Արցախին ով ինչով կարողանում է, փորձում է օգնել: Մեկը՝ նյութական օգնությամբ, մյուսը՝ սննդով, երրորդը` խոսքով: Դեռ տարեսկզբին Մայր Աթոռը նամակ է հղել իր թեմերին` առաջարկելով աջակցել Արցախի մեր եղբայրներին: Շատ թեմերից են արձագանքել, եւ բավականին միջոցներ են հանգանակվել, որոնք առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ձեռքբերման վրա են ծախսվել եւ մեծ դժվարությամբ հասցվում են Արցախ:

 

Մոսկվայի հայկական եկեղեցին իր էջում գրել է. «Արցախի համար հումանիտար օգնություն կազմակերպելու Վեհափառ հայրապետի հորդորին արձագանքեցին տարբեր քաղաքներում ապրող մեր հավատավոր զավակները, 3 օրվա ընթացքում հավաքագրվեց 2 միլիոն 800 հազար ռուբլի: Գումարը փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը, սակայն, բավարար է շուրջ 20 տոննա սննդամթերք գնելու համար: Սիրելի քույրեր եւ եղբայրներ ի Քրիստոս, շրջափակման ծանր պայմաններում հայտնված Արցախի մեր հայրենակիցներն ամենքիս օգնության կարիքն ունեն, եւ մենք շարունակում ենք կազմակերպել հումանիտար օգնության հավաքագրումը»»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: