հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մատաղիսում և Թալիշում ապրող բազմազավակ ընտանիքներում լույս ու հավատի ուժ կա

Մատաղիսում և Թալիշում ապրող բազմազավակ ընտանիքներում լույս ու հավատի ուժ կա

Սահմանամերձ Մատաղիսում և Թալիշ|ում ապրող բազմազավակ ընտանիքներում լույս ու հավատի ուժ կա, որը մեզ առաջնորդում է դեպի բարգավաճ ու պաշտպանված հայրենիք: Այս մասին ֆեյսբուքյան էջում գերլ է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Ամանորն, իսկապես, ընտանեկան տոն է: Սահմանամերձ #Մատաղիս|ում և #Թալիշ|ում ապրող բազմազավակ ընտանիքներում լույս ու հավատի ուժ կա, որը մեզ առաջնորդում է դեպի բարգավաճ ու պաշտպանված հայրենիք: Այդ ընտանիքներում տիրող ջերմությունը, համերաշխությունն ու անկեղծությունը անպայման պետք է տանել նոր 2020 թվական: Եվ հավատալ, որ իսկապես խաղաղության, բարեկեցության տարի ենք ունենալու:


Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորանքներ ուղղել հարազատ գյուղ վերադարձած թալիշցիներին: Նրանցից շատերը 2016 թվականից հետո առաջին անգամ են Ամանորը դիմավորում հայրենի հողում, ամուր տանիքով ու լավատեսությամբ»,- գրել է Մարտիրոսյանը:

  • Կիսվել: