հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարտունու շրջանի մի շարք համայնքներում ավագանի են ընտրում

Մարտունու շրջանի մի շարք համայնքներում ավագանի են ընտրում

Այսօր` ապրիլի10-ին, Արցախի Մարտունու շրջանի Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա և Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնքներում անց են կացվում ավագանու անդամների արտահերթ ընտրություններ:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Նորշեն, Ծովատեղ, Ակնաբերդ համայնքներում ավագանու անդամների հնգական թեկնածուներ են առաջադրվել, Վարանդա համայնքում` երեք թեկնածու, իսկ Սոսում` ութ թեկնածու, որոնք կպայքարեն ավագանու անդամների հինգ տեղերի համար:
Բնութագրությունը հասանալի չէ
 
Բնութագրությունը հասանալի չէ

Նորշեն համայնքի հանձնաժողովի նախագահ Սամվել Ավանեսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ համայնքն ունի 252 ընտրող:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Ժամը 14:00-ի դրությամբ իրենց ընտրությունն են կատարել ընտրողներից 64 հոգի կամ 25.4 %-ը»,-ասել է Ս. Ավանեսյանը` վստահեցնելով, որ խախտումներ չեն արձանագրվել:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Սոս համայնքի 5/4 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Յուրի Ավշարյանն ասել է, որ ժամը 14:00-ի դրությամբ ընտրության իրավունք ունեցող 756 ընտրողից իր քաղաքացիական պարտքն է կատարել 198-ը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել, ամեն ինչ ընթանում է ըստ սահմանված կարգի: Թե՛ հանձնաժողովի անդամները, թե՛ ընտրողները ծանոթ են ընտրության կարգին: Բնակչության տրամադրությունը շատ բարձր է, և մենք էլ ժամանակին ամեն ինչ հաղորդում ենք ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը»,-ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 10-ին, տեղական ինքնակառավարման մարմինների արահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն (համայնքի ղեկավարի), Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա (ավագանու անդամների) համայնքներում և Շահումյանի շրջանի Ակնաբերդ (ավագանու անդամների) համայնքում:

  • Կիսվել: