կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մարտունու և Ասկերանի շրջանների հանրակրթական ուսումնական հաստատություններում հայտարարվում է առկա թափուր տեղերի մրցույթ

Մարտունու և Ասկերանի շրջանների հանրակրթական ուսումնական հաստատություններում հայտարարվում է առկա թափուր տեղերի մրցույթ

Արցախի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա թափուր տեղերի համար մրցույթ է հայտարարվում։ Այս մասին

«Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից` մանրամասնելով` Մարտունու շրջանի Սոս համայնքում առկա են աշխարհագրություն, մաթեմատիկա առարկաների ուսուցիչների, Մարտունու համար 1 դպրոցում` ֆիզիկայի ուսուցչի, Քերթ համայնքում` դասվարի, Ասկերանում` պատմության և Պատարայի դպրոցում` ֆիզկուլտուրայի մասնագետի թափուր տեղեր։

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի, որոնք հրապարակված են edu.nk.am կայքէջում և «Լուսարար» պաշտոնաթերթում: Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում մի շարք փաստաթղթեր, որոնց ցանկը ներկայացնում ենք հղմամբ.  

Փաստաթղթերն ընդունվում են մինչև փետրվարի 25-ը ներառյալ:

  • Կիսվել: