ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարտունիում շուրջ 50 զինծառայողներ և թոշակառու սպաներ նոր բնակարաններ ստացան

Մարտունիում շուրջ 50 զինծառայողներ և թոշակառու սպաներ նոր բնակարաններ ստացան

Շուրջ 5 տասնյակ զինծառայողներ, թոշակառու սպաներ Մարտունի քաղաքում այսօր նոր բնակարաններ ստացան։ Այս մասին տեղեկացնում է  Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ 

«Նախագահը մարտունեցիների հետ զրույցում հավաստիացրեց, որ առաջիկա տարիներին սպաների բնակարանային ապահովմանն ուղղված գումարները կտրուկ կաճի։

Մինչև 2023 թվականը, Հայաստանի հետ համատեղ, վերջնականապես կլուծվի հերթացուցակներում գտնվող սպաների բնակարանային խնդիրը, ինչպես նաև՝ հրատապ լուծումներ կտրվի առաջին կարգի հաշմանդամ և զոհված ազատամարտիկների բնակարանային հարցերը։»,- ֆեյսբքում գրել է նա։

  • Կիսվել: