ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մարտունիում ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում

Մարտունիում ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում

ԱՀ Մարտունի քաղաքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի պետ Ալեքսանդր Սաղյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այս պահի դրությամբ ասֆալտապատվում են Գարեգին Նժդեհ, Կ.Ավանեսյան, Վ.Խաչատրյան փողոցները։ Աշխատանքները սկսվել են դեռևս 2019թվականի վերջին։

Բնութագրությունը հասանալի չէ

Մինչ գործընթացի մեկնարկը՝ կատարվել են նախապատրաստական աշխատանքներ՝ հին եզրաքարերի ապամոնտաժում, մարմարե եզրաքարերի տեղադրում, սելավատար համակարգի կառուցում, ճանապարհաշերտի հարթեցում, խճապատում, մայթերի ասֆալտապատում,հենապատերի և ցանկապատերի կառուցում։

Բնութագրությունը հասանալի չէ

Այժմ կատարվում են ճանապարհի երթևեկելի մասի առաջին շերտի կառուցման աշխատանքներ»,- նշեց Ա. Սաղյանը: Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ ասֆալտապատումն իրականացվում է պետական միջոցներով, կապալառու կազմակերպությունն է «Ճանշին» ՓԲԸ֊ն։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: