շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարտի 1-ից կդադարեցվի «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կողմից անվճար ծառայությունների տրամադրումը

Մարտի 1-ից կդադարեցվի «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կողմից անվճար ծառայությունների տրամադրումը

Մարտի 1-ից կդադարեցվի Արցախի Հանրապետության կառավարության կողմից սուբսիդավորվող և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից անվճար ծառայությունների տրամադրումը:

Այս մասին տեղեկացնում է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերությունը։
 
«Հետագա խոչընդոտներից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ մարտի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները կլինեն վճարովի և յուրաքանչյուր միավորի դիմաց կգանձվի համապատասխան սակագին»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: