շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մարտակերտում նոր քահանա է նշանակվել. Արցախի թեմ

Մարտակերտում նոր քահանա է նշանակվել. Արցախի թեմ

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի տնօրինությամբ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը նշանակվել է քաղաք Մարտակերտի Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցու և Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Մեծ Շեն, Ներքին Հոռաթաղ գյուղերի հոգևոր հովիվ:

Այս մասին փոխանցում են հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմից և ավելացնում, որ արժանապատիվ Տեր Հայրը իր անդրանիկ պատարագն արդեն մատուցել է քաղաք Մարտակերտի Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցում։

  • Կիսվել: