հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Մարտակերտում և Ասկերանում այսօր կիրականացվի հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծում․ ԱՀ ԱԻՊԾ

Մարտակերտում և Ասկերանում այսօր կիրականացվի հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծում․ ԱՀ ԱԻՊԾ

Սակրավորական ջոկատների կողմից Արցախի տարածքում չպայթած զենք-զինամթերքի և վտանգ ներկայացնող այլ ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները շարունակվում են:  Այս մասին հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից։

«Տեղեկացնում ենք, որ այսօր օրվա ընթացքում հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարրածքներում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: