երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարտակերտի թիվ 1 դպրոցի վերակառուցման շինաշխատանքներն ընթացքի մեջ են

Մարտակերտի թիվ 1 դպրոցի վերակառուցման շինաշխատանքներն ընթացքի մեջ են

ԱՀ Մարտակերտ քաղաքում ակտիվորեն ընթանում են Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի վերակառուցման շինաշխատանքները:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցում ասել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը:

«Արդեն ավարտվել են շենքի աջ թևի վերակառուցման, պատուհանների տեղադրման, պատերի ամրացման աշխատանքները: Այս փուլում փոխվում է շենքի տանիքը»,-նշել է Մ. Դանիելյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ շինաշխատանքներն իրականացվում են պետբյուջեի միջոցներով, իսկ կապալառուն «Կոմֆորտ» ՍՊ ընկերությունն է: Գործընթացը վերահսկում է ԱՀ Քաղաքաշինության նախարարության կողմից:

  • Կիսվել: