երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարտակերտի շրջանում պատերազմի հետեւանքով վնասվել է 524 շենք-շինություն. ընթանում են վերականգնման աշխատանքներ

Մարտակերտի շրջանում պատերազմի հետեւանքով վնասվել է 524 շենք-շինություն. ընթանում են վերականգնման աշխատանքներ

Արցախյան 44-օրյավպատերազմի հետեւանքով Մարտակերտի շրջանում հրետակոծությունից վնասվել է 524 շենք-շինություն։

«Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից և հավելում, որ դրանցից 177-ում վերականգնման աշխատանքներն արդեն ավարտված են։

«Շինարարական գործընթացը շարունակվում է 141 օբյեկտներում։ Բացի դրանից 206 շենք-շինություններում նախատեսվում է իրականացնել վերականգնման և վերանորոգման աշխատանքներ»,- տեղեկացրել է գերատեսչության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։

  • Կիսվել: