երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղում ընթերցասրահ է բացվել

Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղում ընթերցասրահ է բացվել

«Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրով Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի դպրոց գործուղված ուսուցիչ-առաջնորդ Գայանե Խեչումյանի և աշակերտների համատեղ ջանքերով բացվել է ընթերցասրահ, որը կոչվել է «Մուկլիմանդիլ» ։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վերին Հոռաթաղի միջնակարգ դպրոցում դասավանդող ուսուցիչ-առաջնորդ Գայանե Խեչումյանը, անդրադառնալով մտահղացման նախապատմությանը, հայտնեց, որ աշակերտական առաջնորդության խմբակի շրջանակներում եզրահանգել են հարմարավետ կրթական միջավայր, ինքնադրսևորման, բանավեճերի, ֆիլմերի դիտման, քննարկումների, միջհամայնքային կապերի ամրապնդման հարթակ ստեղծելու գաղափարին:

Нет описания.

«Այնուհետև որոշվեց, որ այդ նպատակին լավագույնս կծառայի ընթերցասրահը, որտեղ երիտասարդներն ինքնակրթվելու հնարավորություն կունենան։ Արդյունքում՝ ծնվեց «Մուկլիմանդիլը», որն ընթերցասրահ է, ինչու ոչ՝ նաև երիտասարդական կենտրոն։ Այստեղ ունենք բազմաժանր գրականություն, ժամանցային և ինտելեկտուալ սեղանի խաղեր։ Աշակերտներն ամռան ընթացքում կարդում են իրենց նախընտրած գրքերը, հավաքույթների ժամանակ զբաղվում խաղերով: Ծրագիրը կազմելուց հետո պետք է համապատասխան անուն ընտրեինք։ Այդ ժամանակ աշակերտներն ինձ հարցրին, թե ո՞րն է Արցախի բարբառով իմ լսած ամենատպավորիչ բառը։ Այդպես ընտրվեց նաև ընթերցասրահի անունը»,- նեկայացրեց Գ. Խեչումյանը:

Կարևորելով ծրագիրը, նա համոզմունք հայտնեց, որ այն դրական փոփոխություններիխթան կհանդիսանա՝ դառնալով սիրելի վայր ոչ միայն աշակերտների, այլ նաև համայնքի երիտասարդների համար։

Нет описания.

«Կարծում եմ՝ ընթերցասրահն առաջին հերթին ունի համախմբող նշանակություն և կնպաստի նաև, որ աշակերտներն ավելի նախաձեռնող դառնան։ Ամռան ընթացքում արդեն կազմակերպվել են մի քանի հանդիպումներ, որտեղ բանախոսների դերում հանդես են եկել ճամբարական աշակերտները՝ պատմելով իրենց առօրյայի, ձեռբերումների, և այլնի մասին»,- ասել է ուսուցիչ-առաջնորդը:

  • Կիսվել: