հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Հաթերք, Կոճողոտ համայնքներում կորոնավիրուսային վարակի դեպք չի արձանագրվել

Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Հաթերք, Կոճողոտ համայնքներում կորոնավիրուսային վարակի դեպք չի արձանագրվել

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի հետ կապված:

Հաղորդագրության մեջ ասված է. «Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմով պայմանավորված անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» Արցախի Հանրապետության Պարետի N 5 որոշման համաձայն՝ ներքոնշյալ համայնքներում սահմանվում է անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ՝ հաշվի առնելով նշյալ համայնքներում ինքնամեկուսացված քաղաքացիների փաստը:

Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք համայնքներում և Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում բնակիչների ինքնամեկուսացման և մեկուսացման գործընթացը սկսել էր Միրիկ, ապա՝ Քարվաճառ քաղաքում, նոր կորոնավիրուսի դեպքերի արձանագրված միջադեպերից հետո:

Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Հաթերք, Կոճողոտ համայնքներում կորոնավիրուսային վարակի դեպք չի արձանագրվել:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերոնշյալ համայնքներում մինչ այդ ինքնամեկուսացված քաղաքացիները Քարվաճառում գրանցված վարակման երկու դեպքի հետ շփման առաջին և երկրորդ խմբի շրջանակներից են:

 

  • Կիսվել: