ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարտակերտի եկեղեցու բարեկարգումը շարունակվում է (տեսանյութ, լուսանկարներ)

Մարտակերտի եկեղեցու բարեկարգումը շարունակվում է (տեսանյութ, լուսանկարներ)

Շրջվարչակազմի պատասխանատուների և համայնքի ղեկավարների հետ հանդիպումից հետո, նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Մարտակերտի Սուրբ Հովհանու Կարապետ եկեղեցի, մասնակցել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի եկեղեցիներում հնչող միասնական աղոթքին։

Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցին 1881թ-ի կառույց է, որի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքերը սկսել են մեկ տարի առաջ՝ պետական միջոցներով: Կարճ ժամանակահատվածում վերանորոգվել ու բարեկարգվել է տաճարը, եկեղեցու տարածքը, հարևանությամբ գտնվող երիցտունը, որտեղ էլ արդեն գործում է կիրակնօրյա դպրոց:

Շինարարական աշխատանքների մի փուլ էլ դեռ առջևում է: Եկեղեցու հարևանությամբ գործելու է հյուրատուն, իսկ ճանապարհը ասֆալտապատվելու է:

Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում.

  • Կիսվել: