շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մարդիկ հեռանում են, որովհետև իրենց վրա հարձակվում են ադրբեջանցի զինվորականներ. Մարուքյանը պատասխանել է Հաջիևին

Մարդիկ հեռանում են, որովհետև իրենց վրա հարձակվում են ադրբեջանցի զինվորականներ. Մարուքյանը պատասխանել է Հաջիևին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր թվիթերյան էջում արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հնչեցրած հայտարարությանը, թե մարդիկ ազատորեն են լքում ԼՂ-ն:

Մարուքյանը, մասնավորապես, գրել է. «Deutsche Welle-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնականը պնդում է, թե մարդիկ Լեռնային Ղարաբաղը լքում են ազատորեն: Ես ցանկանում եմ հասկանալ` արդյոք կա աշխարհում մեկը, ով հավատում է Ադրբեջանի այս հերթական կեղծ խոսույթին:

Մարդիկ հեռանում են, որովհետև նրանց վրա հարձակվում են ադրբեջանցի զինվորականները։

Մարդիկ հեռանում են, որովհետև իրենց քաղաքներն ու գյուղերն օկուպացված են Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից:

Մարդիկ հեռանում են, որովհետև ո’չ միջազգային հանրությունը, ո’չ Ադրբեջանը չեն երաշխավորում նրանց իրավունքներն ու անվտանգությունը:

Մարդիկ հեռանում են, որովհետև 10 ամիս շարունակ Ադրբեջանը 120 000 մարդու, ներառյալ 30 000 երեխայի, պահում էր շրջափակման մեջ և սովամահ անում` իր էթնիկ զտման քաղաքականության շրջանակներում:

Մարդիկ հեռանում են, որովետև որևէ մեկը չի պատժվել 2016-2020 թթ. Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների համար, և երաշխիք չկա, որ մարդկանց գլխատողներն ազատորեն չեն շրջի այս տարածքներով` նոր զոհերի գլխատելու համար:

Հուսով եմ` հիմա առավել քան հասկանալի է, թե ինչու են մարդիկ հեռանում»:

 

  • Կիսվել: