չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մաքուր խղճով ու բացճակատ եմ սկսում քարոզարշավը․ Մասիս Մայիլյան

Մաքուր խղճով ու բացճակատ եմ սկսում քարոզարշավը․ Մասիս Մայիլյան

Քարոզարշավի մեկնարկին ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել քաղաքակիրթ մրցակցության անհրաժեշտությունը և քաղաքական ընդդիմախոսների արժանապատվությունը վիրավորելու անթույլատրելիությունը, ինչի մասին քանիցս առիթ եմ ունեցել խոսելու նախընտրական պատրաստությունների շրջանում։ Այս մասին գրել է Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայլիյանը։

«Հենց այս սկզբունքներն ենք դրել «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքի ձևավորման ու համագործակցության հիմքում։

Քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին մեկ անգամ ևս կոչ եմ անում հրաժարվել նաև ֆեյքային պատերազմից ու զանազան մանիպուլյացիաներից։ Պետք է հասկանալ, որ փոխվել են ժամանակները, ու որ փոքրիշատե լուրջ ընկալվելու և հեռանկար ունենալու միակ ուղին բառի բոլոր իմաստներով ստվերից դուրս գալն է և ազնիվ ու բացճակատ մրցակցությունը։

Ինքս մաքուր խղճով ու բացճակատ եմ սկսում քարոզարշավը, նույնը ակնկալելով մյուսներից։

Բարի երթ բոլորին»,- մասնավորապես ասված է նրա գրառման մեջ։

  • Կիսվել: