ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մանրամասներ՝ նախօերին հակառակորդի կողմից Արցախում վիրավորված զինծառայողներից առողջական վիճակից

Մանրամասներ՝ նախօերին հակառակորդի կողմից Արցախում վիրավորված զինծառայողներից առողջական վիճակից

Հակառակորդի կողմից նոյեմբերի 29-ին հրադադարի խախտման հետեւանքով վիրավորված երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնեցինԱրցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունից։

«Նրանք ստացել են բեկորային փոքր վնասվածքներ։ Զինծառայողներից մեկը դուրս է գրվել հենց նախօրեի երեկոյան՝ բուժօգնություն ստանալուց հետո, մյուսը հոսպիտալացվել է, հավանաբար շուտով նա նույնպես դուրս կգրվի»,- նշեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Օհանջանյանը։

Նախօրեին Աբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։

  • Կիսվել: