երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մանրամասներ` Արցախում զինծառայողի մահվան դեպքի մասին

Մանրամասներ` Արցախում զինծառայողի մահվան դեպքի մասին

Դեպքը սահմանապահ զորամասում չի եղել: Այս մասին ԱԽ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը հայտնեց IngoPort.am-ի հետ զրույցում։

Նա մանրամասներ հաղորդեց Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ:

«Դեպքը սահմանին չի տեղի ունեցել և հակառակորդի հետ կապ չունի»,- ասաց Աբրահամյանը:

Հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: