հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Մանե Թանդիլյանը հանդիպել է ԱՀ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալի հետ

Մանե Թանդիլյանը հանդիպել է ԱՀ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալի հետ

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր հանդիպել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Անդրեյ Զիմբատովի հետ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի քաղաքացիների անվտանգությանն առնչվող հարցեր, անդրադարձել է եղել հետպատերազմյան շրջանում սոցիալական ապահովության պահպանման խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներին։

Երկուստեք կարևորվել է ոլորտում հետագա հաջողությունների գրանցման համար խաղաղության և անվտանգության պահպանման երաշխիքների անվերապահ կիրառումն ու անառարկելիությունը։

 

 

  • Կիսվել: