շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մանե Թանդիլյանը առաջիկայում գտնվելու է արձակուրդում․ Նրան կփոխարինի նախարարի առաջին տեղակալը

Մանե Թանդիլյանը առաջիկայում գտնվելու է արձակուրդում․ Նրան կփոխարինի նախարարի առաջին տեղակալը

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնում առաջիկա շաբաթների ընթացքում ինձ կփոխարինի նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանը։ Նա իրավասու է պատասխանել նախարարության հետ կապված բոլոր հարցերին։

Ես գտնվելու եմ չվճարվող արձակուրդում՝ անձնական պատճառներով, որի ընթացքում ունենալու եմ կապի հասանելիության սահմանափակումներ, ինչի համար կանխավ հայցում եմ ձեր ներողամտությունը։
Առողջ եղեք։
Հարգանքով»:

  • Կիսվել: