շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՄԱԿ-ի ներկայացուցիչները Սյունիքի մարզում ուսումնասիրել են վերաբնակեցված արցախցիների խնդիրները

ՄԱԿ-ի ներկայացուցիչները Սյունիքի մարզում ուսումնասիրել են վերաբնակեցված արցախցիների խնդիրները

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների գործակալության իրավաբանական բաժնի ավագ ղեկավար Ումար Յախյաևին և գործառնությունների գծով ավագ ղեկավար Ալմազ Բուրկուտովին։
 
Սյունիք այցի հիմնական նպատակը վերջին պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված ու մարզում վերաբնակեցված քաղաքացիներին հումանիտար օգնության տրամադրման հասցեականությունն ուսումնասիրելն ու այն ապահովելն է։
 
Միջազգային կառույցի ներկայացուցիչները հետաքրքրվել են, թե հիմնականում որտեղ ու ինչ պայմաններում են բնակվում այդ մարդիկ, ինչ կարիքներ ունեն ու ինչ ուղղություններով պետք է ծրագրեր իրականացնել նրանց օգնելու համար։
Նրանց հետաքրքրում էր նաև երեխաների կրթական իրավունքի ապահովումը։
 
Քննարկվել են մարզպետարանի հետ համատեղ աշխատանքների կազմակերպումն ու իրականացվելիք ծրագրերը։ Մարզպետը ներկայացրել է այս ոլորտում առկա խնդիրներն ու առաջարկներ՝ դրանք լուծելու համար։ Նշվել է, որ տեղահանվածների համար առաջնահերթ պետք է լուծել զբաղվածության, կացարանով ապահովման, սոցիալական խնդիրները։
 

  • Կիսվել: