ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լրագրող Սիրանույշ Եղիազարյանը պատրաստ է մեր հերոս, ծնողազուրկ զինվորին մայրություն անել և իր տունը կտակել նրան․ Արծրուն Հովհաննիսյան

Լրագրող Սիրանույշ Եղիազարյանը պատրաստ է մեր հերոս, ծնողազուրկ զինվորին մայրություն անել և իր տունը կտակել նրան․ Արծրուն Հովհաննիսյան

Ինձ նոր զանգեց լրագրող Սիրանույշ Եղիազարյանը և հուզական ձայնով ասեց, որ ինքը պատրաստ է մեր հերոս, ծնողազուրկ զինվորին, ով անմահանալու է իր քաջագործությամբ, մայրություն անել և իր տունը կտակել նրան։ Այս մասին իր գրառման մեջ հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։
 
"Դժվար է ներակայացնել այս հուզմունքը։ Մենք անպարտելի ենք",- գրել է նա։
 

Նշենք, որ խոսքը Արցախում հակառակորդի դեմ պայքարող 20-ամյա Հովիկ Հովհաննեսի Ասատրյանի մասին է։ Նա Շիրակի մարզից է՝ ոչ մայր ունի, ոչ հայր։ 

Հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդ, շարքային Հովիկ Ասատրյանը, ցուցաբերելով մասնագիտական վարպետություն, ՀՄՄ-2-ով հմուտ խուսավարմամբ անցել էր հակառակորդի թիկունքը և անվրեպ խոցել 4 զրահատեխնիկա: 

  • Կիսվել: