հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանը պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից

Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանը պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից

ԱՀ Նախագահի հրամանագրով Լիբանանի «Զարթօնք» հայկական օրաթերթի խմբագիր, մտավորական, հասարակական գործիչ Սևակ Հակոբյանը պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ԱՀ նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը, ով պարգևը հանձնել է Ս. Հակոբյանին։

«Այսօր պաշտոնապես Սևակ Հակոբյանին հանձնելով մեդալը՝ նշեցի, որ Արցախը չի մոռանում ու հենց այս մեդալով նույնպես իր երատագիտությունն է հայտնում սփյուռքահայ անհատ գործիչներին, որոնք թե քարոզչական աշխատանքով և թե անձնական օրինակով մշտապես սատար ու նեցուկ են կանգնում արցախցիներին ու Արցախի Հանրապետությանը»,- մեզ հետ զրույցում նշել է Ա. Սիմոնյանը:

  • Կիսվել: