ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հող հայրենին շեն պահելու լավագույն բանաձևը մշակելով ապրեցնելն է․ ԱՀ Նախագահն Ասկերանում հետևել է խոշոր տնտեսական ծրագրերի ընթացքին

Հող հայրենին շեն պահելու լավագույն բանաձևը մշակելով ապրեցնելն է․ ԱՀ Նախագահն Ասկերանում հետևել է խոշոր տնտեսական ծրագրերի ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս այցելել է Ասկերանի շրջան և տեղում հետևել երեք խոշոր տնտեսվարողների կողմից տարվող աշխատանքների ընթացքին։

Այս մասին երկրի ղեկավարը գրառում է կատարել ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ հավելելով, որ տնտեսվարողներից երկուսն իրենց գործունեությունը սկսել են պատերազմից հետո, իսկ երրորդը՝ ընդլայնել ըստ նախանշվածի:

«Ծրագրերն իրապես շատ կարևոր են, քանի որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում ապահովելու են բարձր տնտեսական արդյունք, հարյուրավոր աշխատատեղեր: Սակայն առանցքայինը, որի վրա կցանկանայի հրավիրել յուրաքանչյուր հայի ուշադրությունը, ապրող Արցախն է... Հող հայրենին շեն պահելու լավագույն բանաձևը այն մշակելով ապրեցնելն է»,-նշել է ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը։

 

 

 

 

  • Կիսվել: