երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԼՀԿ պատվիրակությունը Արցախում հանդիպել է Պարգև Սրաբզանի հետ

ԼՀԿ պատվիրակությունը Արցախում հանդիպել է Պարգև Սրաբզանի հետ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությունը Արացախ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ացախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումից։
 
«Աշխատանքային այցի հագեցած օրակարգը ավարտեցինք Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ հանդիպմամբ և նրա օրհնությամբ:
 
Հանդիպման ժամանակ խոսել ենք պատերազմի ընթացքից և Արցախի հոգևոր կյանքում հետպատերազմյան շրջանում առկա իրավիճակից։
 
Պարգև Սրբազանին խնդրել ենք ներկայացնել հետպատերազմյան շրջանում Արցախի թեմի եկեղեցիների վիճակը, մշակութային ժառանգության առկա վիճակը, քննարկել ենք մեր անելիքները Արցախի հոգևոր-մշակութային օջախները պաշտպանելու բնագավառում»,- ասվում է պատգաավորիկ գրառման մեջ։
 
Նշենք, որ ավելի վաղ Մարուքյանը հայտնել էր, որ հանդիպել է նաև Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։
 
«Կարևորել ենք հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը»,- գրել էր Մարուքյանը։

 

 

  • Կիսվել: